Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Լացիոն» «Օլիմպիկոյում» ոչ-ոքի խաղաց «Ատալանտայի» հետ (2-2)։
Հանդիպման հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսի մեկնարկում. 47-րդ րոպեին աչքի ընկավ հռոմեացիների նիգերիացի կիսապաշտպան Ֆիսայո Դելե-Բաշիրուն։ Հյուրերի պատասխանը երկար սպասեցնել չտվեց. 51-րդ րոպեին Մարիո Պաշալիչը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։
Խաղի վերջնամասն անցավ էլ ավելի դրամատիկ պայքարում։ 87-րդ րոպեին Բուլայե Դիան կրկին առաջ մղեց «Լացիոյին», սակայն 90-րդ րոպեին Յունուս Մուսան վերականգնեց հավասարությունը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 22-ին՝ Երևանի ժամանակով 20։00-ին։
Հանդիպման գոլերը՝ քիչ անց




























































