Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռեալ Սոսյեդադը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին» (1-0)։
Հանդիպման միակ և հաղթական գոլը 87-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով հեղինակեց Միկել Օյարսաբալը։ Հատկանշական է, որ 11-մետրանոցը նշանակվեց VAR համակարգի միջամտությունից հետո։ Երկու խաղերի ընդհանուր՝ 2-0 հաշվով Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբը դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։
Եզրափակիչում բասկյան ակումբը գավաթը կխաղարկի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ, որն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել գործող գավաթակիր «Բարսելոնային»։ «Ատլետիկո Մադրիդ» — «Ռեալ Սոսյեդադ» եզրափակիչը կկայանա ապրիլի 18-ին՝ Երևանի ժամանակով 23։00-ին։
Mikel Oyarzabal has given the lead. Agg:2-0
🇪🇸 Real Sociedad 1-0 Athletic Clubpic.twitter.com/IdPGhQuDpR
— Goals Xtra (@GoalsXtra) March 4, 2026

























































