Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում առաջատար «Արսենալը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ «Բրայթոնի» նկատմամբ (1-0)։
Հանդիպման միակ և հաղթական գոլը «զինագործների» կազմում 9-րդ րոպեին հեղինակեց անգլիացի հարձակվող Բուկայո Սական։
Այս հաղթանակի շնորհիվ «Արսենալը» վաստակած միավորների քանակը հասցրեց 67-ի՝ էլ ավելի առաջ անցնելով մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթիից», որը զուգահեռաբար ընթացող խաղում ոչ-ոքի խաղաց «Նոթինգհեմ Ֆորեստի» հետ։ «Բրայթոնը» 37 միավորով 12-րդն է։
Հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
- «Ասթոն Վիլա» — «Չելսի»՝ 1-4, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
- «Ֆուլհեմ» — «Վեստ Հեմ»՝ 0-1, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
- «Մանչեսթեր Սիթի» — «Նոթինգհեմ Ֆորեստ»՝ 2-2, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































