Իսպանական Լա Լիգայի 2025/2026 մրցաշրջանի 26-րդ տուրի շրջանակում կայացավ սևիլյան դերբին․ «Բետիսն» ընդունել էր «Սևիլյային»։ Սևիլյայի «Օլիմպիկո դե Սևիլիա — Լա Կարտուխա» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքիով՝ 2։2 հաշվով։
Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեց «Բետիսի» կիսապաշտպան Անտոնին։ 37-րդ րոպեին Ալվարո Ֆիդալգոն կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը։ Սակայն հյուրերը կարողացան բեկել խաղի ընթացքը. 62-րդ րոպեին «Սևիլյայի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 85-րդ րոպեին Իսահակ Ռոմերոն խփեց պատասխան գնդակը՝ փրկելով իր թիմին պարտությունից։
Այս հանդիպումից հետո «Բետիսը» վաստակած 43 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Սևիլյան» 30 միավորով 11-րդ տեղում է։
Հաջորդ տուրում՝ մարտի 8-ին, «Սևիլյան» սեփական հարկի տակ կմրցի «Ռայո Վալեկանոյի» հետ, իսկ «Բետիսը» նույն օրը արտագնա խաղում ուժերը կչափի «Խետաֆեի» հետ։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































