«Միլանը» մտադիր է ձեռք բերել «Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանիին: Այս մասին հայտնում է calciomercato-ն:
Աղբյուրի համաձայն, թուրինյան ակումբը պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին 20 միլիոն եվրոյով: 25-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը տարեկան կազմում է մոտ 3 միլիոն եվրո:
Հաղորդվում է, որ Ռուգանիի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ֆիորենտինան» և «Նապոլին»: