Սլովակիայի առաջնության 2025/26 մրցաշրջանի 22-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» սեփական հարկի տակ չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Սպարտակ Տրնավայի» դարպասը (4-0)։
Բրատիսլավան ներկայացնող ակումբի կազմում գոլերից մեկը խփեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։
Այս հաղթանակից հետո «Սլովանը» վաստակած միավորների քանակը հասցրեց 46-ի՝ կրկին միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ «Սպարտակ Տրնավան» 37 միավորով եզրափակում է լավագույն քառյակը։
Սլովակիայի առաջնության մրցաշարային աղյուսակը` ստորև.




























































