Այսօր՝ փետրվարի 27-ին, շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։
Լիգայի փուլում առաջին 8 տեղերը զբաղեցրած թիմերը միանգամից դուրս էին եկել մրցաշարի 1/8 եզրափակիչ։ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերն անցումային փլեյ-օֆֆում պարզեցին վերջին 8 ուղեգրերի հասցեատերերին։
Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը․
- «Ռեալ Մադրիդ» — «Մանչեսթեր Սիթի»
- «Բուդյո-Գլիմտ» — Լիսաբոնի «Սպորտինգ»
- ՊՍԺ – «Չելսի»
- «Նյուքասլ» — «Բարսելոնա»
- «Գալաթասարայ» — «Լիվերպուլ»
- «Ատլետիկո Մադրիդ» — «Տոտենհեմ»
- «Ատալանտա» — «Բավարիա»
- Լևերկուզենի «Բայեր» — «Արսենալ»
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան մարտի 10-ին և 11-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 17-ին և 18-ին։

























































