Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաուլ Ասենսիոն, ով Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի անցումային փուլի՝ Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ խաղի (2:1) ժամանակ հոսպիտալացվել էր, արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում է El Chiringuito TV-ն։
23-ամյա իսպանացի ֆուտբոլիստը երկրորդ խաղակեսի վերջնամասում կորցրել էր գիտակցությունը և խաղադաշտը լքել պատգարակով։ Հիվանդանոցում անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո Ասենսիոն դուրս է գրվել և մեքենայով վերադարձել տուն։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «արքայական ակումբը» հաղթել էր 1:0 հաշվով, ինչի շնորհիվ երկու խաղերի արդյունքում դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ։
Այդ փուլում մադրիդցիների մրցակիցը կլինի «Մանչեսթեր Սիթին» կամ Լիսաբոնի «Սպորտինգը»: Վիճակահանությունը կկայանա ուրբաթ՝ փետրվարի 27-ին:




























































