«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին և հարձակվող Ֆերան Տորեսը իսպանական հայտնի El Hormiguero հեռուստաշոուի եթերում պատասխանել են այն հարցին, թե Մադրիդի «Ռեալի» կազմից հատկապես որ ֆուտբոլիստին կտանեին իրենց թիմ, եթե ունենային նման հնարավորություն։
Ուշագրավ է, որ երկու խաղացողների ընտրությունը միանշանակ էր, և նրանց կարծիքները լիովին համընկել են։
«Կարծում եմ՝ Կիլիան Մբապեին»,- նշել է Պեդրին։
Այո՛, Մբապեին»,- թիմակցի խոսքը հաստատել է Տորեսը։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա Մբապեն բոլոր մրցաշարերում միասին անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով տպավորիչ 38 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆրանսիացի աստղային հարձակվողի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 200 միլիոն եվրո։



























































