Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Նյուքասլը» «Սեյնթ Ջեյմս Պարկում» ևս պարտության մատնեց «Քարաբաղին» (3-2):
Տանտերերը շատ ակտիվ սկսեցին հանդիպումը և արդեն 4-րդ րոպեին Սանդրո Տոնալիի գոլի շնորհիվ բացեցին հաշիվը։ Ընդամենը երկու րոպե անց՝ 6-րդ րոպեին, Ժոելինտոնը կրկնապատկեց անգլիական ակումբի առավելությունը։
Երկրորդ խաղակեսը ևս գոլառատ ստացվեց. 51-րդ րոպեին հյուրերի հարձակվող Դուրանին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն մեկ րոպե անց՝ 52-րդ րոպեին, Սվեն Բոտմանը խփեց տանտերերի երրորդ գոլը։ Հանդիպման վերջնական հաշիվը 57-րդ րոպեին ձևակերպեց Էլվին Ջաֆարգուլիևը՝ դառնալով ադրբեջանական թիմի երկրորդ գոլի հեղինակը։
Այսպիսով՝ «կաչաղակները» պայքարը կշարունակեն 1/8 եզրափակիչում, որտեղ նրանց հավանական մրցակիցներն են «Բարսելոնան» և «Չելսին»։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մյուս խաղում Լևերկուզենի «Բայերը» սեփական հարկի տակ ընդունել էր հունական «Օլիմպիակոսին» և գրանցեց գոլազուրկ՝ 0-0 հաշվով ոչ-ոքի։ Լևերկուզենյան թիմը վստահորեն պահպանեց առաջին խաղում ձեռք բերած առավելությունը (ընդհանուր հաշիվը՝ 2-0) և դուրս եկավ հաջորդ փուլ։ Գերմանական ակումբի հավանական մրցակիցները 1/8 եզրափակիչում կլինեն մյունխենի «Բավարիան» կամ լոնդոնի «Արսենալը»։




























































