«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին կիսվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Արսենալի» դեմ կայացած խաղում (1:4) «Տոտենհեմի» ցուցադրած ֆուտբոլի վերաբերյալ իր տպավորություններով։
«Լավ հանդիպում ստացվեց. «Արսենալը» հստակ ցույց տվեց իր բարձր կարգը, իսկ «Տոտենհեմը» պարզապես այնքան էլ լավ թիմ չէ։ Եթե նայեք նրանց կազմին, հավանաբար պարզ կդառնա, որ նրանք գտնվում են այնտեղ, որտեղ պետք է լինեն։
Իհարկե, դա մեծ ակումբ է՝ նոր ու լավ մարզադաշտով, բայց ես չեմ կարծում, որ «Տոտենհեմի» ներկայիս ֆուտբոլիստները բավականաչափ լավն են Պրեմիեր լիգայի մակարդակում մրցունակ լինելու համար։ Նրանց հետ ամեն ինչ կարգին կլինի, դժվար թե դուրս մնան ԱՊԼ-ից, բայց հիմա նրանք 16-րդ տեղում են, և նախորդ մրցաշրջանում էլ գրեթե նույն իրավիճակն էր։
Սա լուրջ և անհանգստացնող խնդիր է ակումբի համար՝ անկախ նրանից՝ կպահպանեն իրենց տեղը Պրեմիեր լիգայում, թե ոչ, քանի որ նրանց վարպետության մակարդակն ակնհայտորեն անկում է ապրել»,- Ռունիի խոսքերն է մեջբերում BBC-ն։



























































