«Բենֆիկայի» կիսապաշտպան Ջանլուկա Պրեստիանին մտադիր է դատական հայց ներկայացնել Մադրիդի «Ռեալի» հարձակվողներ Կիլիան Մբապեի և Վինիսիուս Ժունիորի դեմ։ Այս որոշումը կապված է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում այս թիմերի միջև կայացած խաղի ընթացքում բրազիլացի ֆուտբոլիստի հասցեին հնչած ռասիստական վիրավորանքների գործով ընթացող հետաքննության հետ։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ լիսաբոնյան ակումբի ֆուտբոլիստն այս հարցով նախատեսում է դիմել ՈւԵՖԱ-ին, ՖԻՖԱ-ին, ինչպես նաև Պորտուգալիայի դատական իրավապահ մարմիններին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՈւԵՖԱ-ն ժամանակավորապես որակազրկել էր արգենտինացի կիսապաշտպանին. այժմ կազմակերպությունը մանրամասն ուսումնասիրում է տվյալ դրվագը։
Նշվում էր, որ Պրեստիանին վիրավորել է Վինիսիուսին՝ բերանը ծածկելով մարզաշապիկով, ինչը զգալիորեն դժվարացնում է միջադեպի վերլուծությունը։
























































