«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն կարող է շարունակել կարիերան Իսպանիայում, գրում է Corriere dello Sport-ը: «Ռեալը» հետաքրքրություն է ցուցաբերում 34-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ: Հռոմեացիները կարող են բաժանվել խաղացողից նրա բարձր աշխատավարձի պատճառով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» նույնպես հավակնում է բոսնիացի ֆուտբոլիստին:
Իր հերթին Մադրիդի «Ռեալը» պատրաստ է բաժանվել թիմի հարձակվող Լուկա Յովիչից: «Սերուցքայինները» ցանկանում են Յովիչին փոխանակել «Նապոլիի» ֆուբոլիստ Ֆաբիան Ռուիսի հետ:
Արքայական ակումբի ղեկավարությունը սերբ հարձակվողի տրանսֆերը գնահատում է 50 մլն ֆունտ և կարծում է, որ դա բավարար է, որպեսզի փոխանակումն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կատարվի: