Իտալիայի առաջնության 26-րդ տուրում Հռոմի «Ռոման» «Օլիմպիկոյում» երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Կրեմոնեզեի» դարպասը։
«Գայլերի» կազմում գոլերով աչքի ընկան Բրայան Քրիստանտեն, Էվան Նդիկան և Նիկոլո Պիսիլին՝ համապատասխանաբար 59-րդ, 77-րդ և 86-րդ րոպեներին։
Այս հաղթանակից հետո Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 50-ի՝ ամրապնդվելով լավագույն քառյակում։ «Կրեմոնեզեն» 24 միավորով 16-րդն է։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































