Իսպանական Լա լիգայի 2025/26 մրցաշրջանի 25-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս ուժերը չափեց «Օսասունայի» հետ։ Պամպլոնայի «Էլ Սադար» մարզադաշտում կայացած դրամատիկ հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ 2:1 հաշվով հաղթանակով։
Հանդիպման հաշիվը 38-րդ րոպեին բացեց «Օսասունայի» հարձակվող Անտե Բուդիմիրը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Մադրիդցիներին հաջողվեց պատասխան գնդակը խփել 73-րդ րոպեին. աչքի ընկավ բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը։ Սակայն հիմնական ժամանակի վերջին րոպեին՝ 90-ին, հարձակվող Ռաուլի դիպուկ հարվածը հաղթանակ պարգևեց դաշտի տերերին՝ սահմանելով հանդիպման վերջնահաշիվը։
Այս խաղից հետո «Արքայական ակումբը» 60 միավորով շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Օսասունան» վաստակեց 33 միավոր և հանգրվանեց 9-րդ հորիզոնականում։
Հաջորդ տուրում «Ռեալը» մարտի 2-ին սեփական հարկի տակ կընդունի «Խետաֆեին», իսկ «Օսասունան» մեկ օր առաջ արտագնա խաղում կմրցի «Վալենսիայի» հետ։
Տեսանյութերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































