Մադրիդի «Ռեալի» հենակետային կիսապաշտպան Օրելյեն Չուամենիի վնասվածքը լուրջ չէ: Ակումբում անհանգստացած էին ֆրանսիացու առողջական վիճակով, սակայն հետազոտությունները ցրել են կասկածները:
Չեմպիոնների լիգայի շրջանակում «Բենֆիկայի» դեմ կայացած հանդիպումը 26-ամյա ֆուտբոլիստն ավարտել էր ցավային զգացողություններով: Ըստ լրագրող Ռուբեն Մարտինի տրամադրած տեղեկությունների՝ բուժզննումը Չուամենիի մոտ որևէ լուրջ վնասվածք չի հայտնաբերել: Խոսքն ընդամենը մկանային թեթև անհանգստության մասին է:
Չուամենին ընթացիկ մրցաշրջանում «սերուցքայինների» կազմում մասնակցել է 33 հանդիպման և աչքի ընկել 1 գոլային փոխանցմամբ:



























































