Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին երկու հանդիպումները, որոնք աչքի ընկան դրամատիկ զարգացումներով և գոլառատ պայքարով։
«Բրյուգե»-«Ատլետիկո»` 3:3
«Յան Բրեյդել» մարզադաշտում կայացած հանդիպումը իսկական թրիլլերի վերածվեց։ Գլխավոր մրցավար Գլեն Նյուբերգի սուլիչի ներքո թիմերը փոխնիփոխ հաջողություններով ոչ-ոքի ավարտեցին խաղը։
Մադրիդցիները հիանալի մեկնարկեցին՝ 8-րդ րոպեին Խուլիան Ալվարեսի իրացրած 11-մետրանոցի և առաջին խաղակեսի վերջնամասում (45+4′) Ադեմոլա Լուկմանի գոլի շնորհիվ հաշիվը դարձնելով 0:2։
Երկրորդ խաղակեսում «Բրյուգեն» ցուցաբերեց կամային որակներ։ Նախ Ռաֆայել Օնյեդիկան (51′) կրճատեց հաշիվը, իսկ Նիկոլո Տրեզոլդին (60′) վերականգնեց հավասարությունը։
79-րդ րոպեին տանտերերի պաշտպան Խոել Օրդոնյեսի ինքնագոլը կրկին առաջ մղեց իսպանացիներին, սակայն 90-րդ րոպեին Քրիստոս Ձոլիսը խփեց փրկարար գոլը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը՝ 3:3:
Տեսանյութերը՝ ԱՅՍՏԵՂ
«Օլիմպիակոս»-«Բայեր»՝ 0:2
Հունաստանի «Գեորգիոս Կարաիսկակիս» մարզադաշտում Լևերկուզենի «Բայերը» հյուրընկալվելիս առավելության հասավ «Օլիմպիակոսի» նկատմամբ։
Առաջին խաղակեսի վերջնամասում VAR-ի միջամտությունից հետո չեղարկվեց հույների հարձակվող Էլ-Կաաբիի գոլը։
Հանդիպման ելքը վճռվեց երկրորդ խաղակեսի միջնամասում՝ ընդամենը 3 րոպեի ընթացքում։ Պատրիկ Շիկը 60-րդ և 63-րդ րոպեներին դարձավ գոլերի հեղինակ՝ գերմանական ակումբին պարգևելով կարևոր հաղթանակ (0:2):
Տեսանյութերը՝ ԱՅՍՏԵՂ
Ընդհանուր փուլի արդյունքներով թիմերը զբաղեցրել էին հետևյալ դիրքերը.
- «Ատլետիկո»՝ 14-րդ տեղ (13 միավոր)
- «Բայեր»՝ 16-րդ տեղ (12 միավոր)
- «Օլիմպիակոս»՝ 18-րդ տեղ (11 միավոր)
- «Բրյուգե»՝ 19-րդ տեղ (10 միավոր)
Երկու զույգերի պատասխան հանդիպումները տեղի կունենան փետրվարի 24-ին՝ Մադրիդի «Սիվիտաս Մետրոպոլիտանո» և Լևերկուզենի «ԲայԱրենա» մարզադաշտերում։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի այս խաղարկության եզրափակիչը նախատեսված է 2026 թվականի մայիսի 30-ին՝ Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։



























































