«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Միկել Մերինոն կիսել է իր կարծիքը կիսապաշտպան Մարտին Էդեգորի մասին, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին», բայց նա վաձավճարով հանդես է գալիս Սան Սեբաստյանի ակումբում:
«Նրան մնում է մնալ մեր կողքին կամ վերադառնալ «Ռեալ»: Ես տեսա, թե ինչպես է նա աշխատում մարզման ժամանակ: Նա դեռ շատ երիտասարդ է և «Ռեալ Սոսյեդադում» կարող է շարունակել առաջադիմել: Եթե նա նման որոշում կայացնի, ապա «Ռեալը» կսպասի: Մարտինն ասաց, որ երկամյա պայմանագիր ունի մեր թիմի հետ, և որ պատրաստ է ևս մեկ մրցաշրջան խաղալ մեզ հետ: Որոշումն իրենն է, բայց հուսով եմ, որ նա կմնա մեզ հետ ևս մեկ մրցաշրջան:
Նա անհատական որակների առումով լավագույնն է: Նա «Ռեալի» մեկնարկային կազմում խաղալուն արժանի ֆուտբոլիտ է: Այնուամենայնիվ, նրանք խաղում են ուրիշ ոճով, և հարց է առաջանում, արդյո՞ք նա կկարողանա այնտեղ հարմարվել: Նա պատրաստ է, բայց ես ուզում եմ, որ նա մնա «Ռեալ Սոսյեդադում»,- մեջբերում է Մերինոյին AS-ը: