«Արսենալի», «Յուվենտուսի», «Մոնակոյի» և «Բարսելոնայի» լեգենդար նախկին հարձակվող Թիերի Անրին դիմել է «Բենֆիկայի» հարձակվող Ջանլուկա Պրեստիանիին՝ կոչ անելով անկեղծորեն խոստովանել, թե ինչ է ասել «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորին Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին հանդիպման ժամանակ (0:1):
Երկրորդ խաղակեսում հանդիպումը դադարեցվել էր այն բանից հետո, երբ Վինիսիուսը մեղադրեց Պրեստիաննիին իրեն «կապիկ» անվանելու մեջ։ Հատկանշական է, որ այդ պահին արգենտինացի ֆուտբոլիստը բերանը փակել էր մարզաշապիկով։
«Եկեք տեսնենք՝ ինչպիսի մարդ է Պրեստիանին։ Պատմի՛ր, թե ինչ ես ասել։ Դու հաստատ ինչ-որ բան ասել ես, որովհետև հետո չէիր կարող Մբապեին ասել՝ «Ես ոչինչ չեմ ասել»։ Ի՞նչ է նշանակում «ոչինչ չեմ ասել»։
Ինչո՞ւ ես փակում բերանդ։ Մրսե՞լ ես», — ասել է Անրին CBS Sports Golazo-ի եթերում։
























































