«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջորդոն Այբը ձերբակալվել է Անգլիայի ոստիկանության կողմից՝ մարդու վրա հարձակվելու համար։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Ըստ աղբյուրի՝ իրավապահները 30-ամյա ֆուտբոլիստին ձերբակալել են Լոնդոնի «Լուտոն» օդանավակայանում։ Անգլիացին մեղադրվում է հարձակման մեջ, որը տեղի է ունեցել 2025 թվականի դեկտեմբերին։
Նշվում է, որ Այբն ազատ է արձակվել գրավի դիմաց և դատարանի առջև կկանգնի մարտի 6-ին։
Հիշեցնենք, որ Այբը «Լիվերպուլի» կազմում հանդես է եկել 2012-ից 2016 թվականներին։ Մերսիսայդյան ակումբի կազմում անցկացրած 58 խաղում նա դարձել է 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ներկայումս կիսապաշտպանը պաշտպանում է բուլղարական «Լոկոմոտիվի» գույները։



























































