«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին և թիմի մարզչական շտաբը դժգոհ են մնացել մրցավարությունից Իտալիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Ինտերի» դեմ կայացած հանդիպման ընթացքում (2:3)։
Ինչպես հաղորդվում է, ընդմիջմանը իրավիճակը լարվել է, և թուրինյան թիմի ներկայացուցիչները քիչ էր մնում հարձակվեին հանդիպման գլխավոր մրցավարի վրա։ Ըստ աղբյուրի՝ միջադեպին և քաշքշուկին մասնակցել են նաև «Ծեր սինյորայի» տնօրեններ Դամիեն Կոմոլին և Ջորջիո Կիելինին։

Մարզչական շտաբի զայրույթի պատճառը եղել է առաջին խաղակեսի վերջնամասում գրանցված դրվագը, երբ մրցավարը խաղադաշտից հեռացրել է «Յուվենտուսի» պաշտպան Պիեր Կալյուլուին։
Ա Սերիայի հաջորդ տուրում առաջնության գործող առաջատար «Ինտերը» արտագնա խաղում կմրցի «Լեչչեի» հետ, իսկ «Յուվենտուսը» սեփական հարկի տակ կընդունի «Կոմոյին»: Երկու հանդիպումն էլ նախատեսված են փետրվարի 21-ին։


























































