Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափաիկչի վերջին դիմակայությունում «Բոլոնիան» սեփական հարկի տակ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում պարտվեց «Լացիոյին»։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ 30-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց տանտերերի կենտրոնական հարձակվող Սանտյագո Կաստրոն, որի գոլին 48-րդ րոպեին պատասխանեց Նիջանի Նոսլինը։ Խաղի հետագա ժամանակահատվածում գոլեր չգրանցվեցին։
Հետխաղյա 11մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին «արծիվները»՝ հաղթելով 4-1 հաշվով և դուրս գալով մրցաշարի կիսաեզրափակիչ։
Այսպիսով, կիսաեզրափակիչում ձևավորվեցին հետևյալ զույգերը․
- «Լացիո» – «Ատալանտա»
- «Ինտեր» – «Կոմո»
Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան մարտի 4-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 22-ին։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ




























































