Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վերջին դիմակայությունում Մյունխենի «Բավարիան» «Ալիանս Արենայում» 2-0 հաշվով առավելության հասավ «Լայպցիգի» նկատմամբ։
Մյունխենյան գրանդի կազմում հանդիպման հաշիվը 64-րդ րոպեին բացեց թիմի անգլիացի հարձակվող Հարի Քեյնը՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Քեյնի գոլից շատ չանցած՝ 67-րդ րոպեին տանտերերի առավելությունը կրկնապատկեց Լուիս Դիասը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։
Այսպիսով, կիսաեզրափակչում Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը միացավ Լևերկուզենի «Բայերին», «Շտուտգարտին» և «Ֆրայբուրգին», որոնք ավելի վաղ էին ապահովել իրենց տեղը կիսաեզրափակիչում։
Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի զույգերը հայտնի կդառնան փետրվարի 22-ին։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ




























































