Opta-ի մասնագետները Իսպանիայի առաջնության 2025/26 մրցաշրջանի 23-րդ տուրից հետո գործարկել են սուպերհամակարգիչը, որը կանխատեսել է մրցաշարում թիմերի չեմպիոն դառնալու հավանականությունները։
Սուպերհամակարգչի կանխատեսման համաձայն՝ «Բարսելոնան» ընդգծված առավելությամբ շարունակում է մնալ Լա լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտը։ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի՝ ներքին առաջնությունում հաղթելու հավանականությունը գնահատվում է 68 տոկոս։
Ինչ վերաբերում է Մադրիդի «Ռեալին», ապա մադրիդյան ակումբի Իսպանիայի չեմպիոնությունը նվաճելու հավանականությունը կազմում է 31 տոկոս։
Միևնույն ժամանակ, Մադրիդի «Ատլետիկոն» գործնականում դուրս է մնացել չեմպիոնական պայքարից՝ ունենալով 1 տոկոսից էլ ցածր հավանականություն։
Լա լիգայի 23 տուրից հետո «Բարսելոնան» 58 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ռեալը» 57 միավորով երկրորդն է, իսկ «Ատլետիկոն» 45 միավորով երրորդ տեղում է։
























































