Իտալիայի առաջնության 24-րդ տուրի վերջին խաղում «Ռոման» «Օլիմպիկո» մարզադաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Կալյարիի» դարպասը՝ (2-0):
«Գայլերի» կազմում հաղթական դուբլի հեղինակ դարձավ թիմի նիդերլանդցի հարձակվող Դոնիել Մալենը, որը աչքի ընկավ համապատասխանաբար 25-րդ և 65-րդ րոպեներին։
Այս հաղթանակից հետո Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմը միավորների թիվը հասցրեց 46-ի և հավասարվեց չորրորդ տեղում ընթացող «Յուվենտուսին»։ «Կալյարին» 28 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































