«Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի հայրը՝ Մունիր Նասրաուին, սոցիալական ցանցերում գրառում է կատարել՝ նվիրված որդուն, որում նրան համեմատել է կատալոնական ակումբի և Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հետ։
«Պարզապես հպարտ հայր եմ։ Շնորհակալություն իմ հարազատներին ամեն ինչի համար»,- գրել է Մունիր Նասրաուին։

Հիշեցնենք, որ Յամալը գոլի հեղինակ էր դարձել Լա լիգայի 23-րդ տուրի՝ «Մալյորկայի» դեմ խաղում (3:0)։
18-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» գլխավոր թիմում հանդես է գալիս 2023 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում Յամալն ակումբային մակարդակում անցկացրել է 30 հանդիպում, դարձել 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt հեղինակավոր պորտալը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 200 մլն եվրո։




























































