Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում առաջատար «Արսենալը» «Էմիրեյթսում» երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Սանդերլենդի» դարպասը (3-0):
«Զինագործների» կազմում 42-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Մարտին Սուբիմենդին։ Երկրորդ խաղակեսում Ռոբին Ռուֆսը ևս երկու անգամ ստիպված եղավ գնդակը հանել սեփական դարպասից։ Լոնդոնցիների կազմում դուբլ գրանցեց Վիկտոր Յոկերեսը՝ համապատասխանաբար 66-րդ և 90+3-րդ րոպեներին։
Այս հաղթանակից հետո Միկել Արտետայի գլխավորած թիմը վաստակած միավորների թիվը հասցրեց 56-ի՝ շարունակելով վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Սանդերլենդը» 36 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
- «Բորնմուտ» — «Ասթոն Վիլա»՝ 1-1, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
- «Բարնլի» — «Վեստ Հեմ»՝ 0-2, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
- «Ֆուլհեմ» — «Էվերթոն»՝ 1-2, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
- «Վուլվերհեմփթոն» — «Չելսի»՝ 1-3, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․



























































