Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ներկա է գտնվել ԲԿՄԱ-ի և Մոսկվայի «Դինամոյի» միջև կայացած հանդիպմանը։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մարզչի ուշադրության կենտրոնում եղել է ազգային ընտրանու պաշտպան Արտյոմ Բանդիկյանը:
Հիշեցնենք, որ ազգային հավաքականի մարզչական շտաբը պարբերաբար հետևում է արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների ելույթներին։




























































