Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի երկրորդ դիմակայությունում «Ատալանտան» սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ ուղարկեց Թուրինի «Յուվենտուսի» դարպասը (3-0)։
Բերգամոն ներկայացնող ակումբի կազմում գոլերով աչքի ընկան Ջանլուկա Սկամական, Կամալդին Սուլեմանան և Մարիո Պաշալիչը՝ համապատասխանաբար 27-րդ, 77-րդ և 85-րդ րոպեներին։
Այսպիսով, «Ատալանտան» պայքարը կշարունակի կիսաեզրափակիչում, իսկ Լուչիանո Սպալետիի գլխավորած թիմը ավարտեց ելույթները Իտալիայի գավաթի ընթացիկ խաղարկությունում։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ



























































