Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 20-րդ տուրում առաջատար «Ալ-Հիլալը», հյուրընկալվելիս, ջախջախեց «Ալ-Օխդուդին» (6-0)։
Հանդիպման գլխավոր հերոսը դարձավ թիմի աստղային նորեկ Կարիմ Բենզեման՝ առաջին իսկ խաղում դառնալով հեթ-տրիկի հեղինակ։ Հյուրերի կազմում դուբլ գրանցեց Սալեմ Ալ-Դաուսարին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մալկոմը։
Այս հաղթանակից հետո Ֆիլիպո Ինձագիի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 50-ի՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Ալ-Օխդուդը» 10 միավորով նախավերջինն է։
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































