Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Լևերկուզենի «Բայերը» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ «Սանկտ Պաուլիի» նկատմամբ (3-0)։
Լևերկուզենյան ակումբի կազմում գոլերով աչքի ընկան Մարտին Տերիեն, Պատրիկ Շիկը և Յոնաս Հոֆմանը՝ համապատասխանաբար 32-րդ, 63-րդ և 90+2-րդ րոպեներին։
Այսպիսով, Կասպեր Հյուլմանի գլխավորած թիմը առաջինը նվաճեց Գերմանիայի ընթացիկ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիրը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ




























































