Իտալիայի առաջնության 23-րդ տուրի վերջին խաղում «Միլանը» հյուրընկալվելիս երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Բոլոնիայի» դարպասը (3-0)։
Ալեգրիի գլխավորած թիմն իր հարցերը լուծեց դեռ առաջին խաղակեսում։ Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց Ռուբեն Լոֆտուս-Չիկը, իսկ 39-րդ րոպեին Քրիստոֆեր Նկունկուն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ կրկնապատկելով առավելությունը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 48-րդ րոպեին, Ադրիեն Ռաբիոն խփեց երրորդ գոլը՝ վերջնականապես սպանելով խաղի ինտրիգը։
Այս հաղթանակի շնորհիվ «ռոսոներիները» վաստակած միավորների քանակը հասցրեցին 50-ի՝ շարունակելով հետապնդել առաջատար «Ինտերին»։ «Բոլոնիան» 30 միավորով 10-րդն է։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































