Իտալական «Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը ապագայում կարող է ստանձնել կատալոնական «Բարսելոնայի» ղեկը։ Այս մասին հայտնում է The Touchline-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը բարձր է գնահատում իսպանացի մասնագետի աշխատանքը Սերիա Ա-ում։ Ֆաբրեգասը դիտարկվում է որպես Հանս-Դիտեր Ֆլիկին փոխարինող հիմնական թեկնածուներից մեկը՝ այն դեպքում, երբ գերմանացի մարզիչը որոշի հեռանալ ակումբից։
«Կապտանռնագույնների» ղեկավարությանը հատկապես գրավում են Ֆաբրեգասի մարզչական ձեռագիրը, մասնավորապես՝ նրա դավանած խաղաոճը, վստահությունը երիտասարդ ֆուտբոլիստների նկատմամբ և, իհարկե, նրա կատալոնական անցյալը։
Հիշեցնենք, որ 2024 թվականից «Բարսելոնան» գլխավորում է 60-ամյա Հանս-Դիտեր Ֆլիկը։


























































