Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 20-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկում» առավելության հասավ հետնապահ «Հայդենհայմի» նկատմամբ (3-2)։
Հանդիպման հաշիվը 44-րդ րոպեին բացեց «Բորուսիայի» պաշտպան Վալդեմար Անտոնը։ Սակայն հյուրերը չընկրկեցին և հիմնական ժամանակին ավելացված 45+4-րդ րոպեին Յուլիան Նիյուսի ջանքերով հավասարեցրին հաշիվը։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 48-րդ րոպեին, նույն Նիյուսը դուբլ ձևակերպեց՝ առաջ մղելով «Հայդենհայմին»։
Դորտմունդցիներին հաղթական քամբեքի սկիզբը դրեց Սերհու Գիրասին։ 29-ամյա հարձակվողը նախ 68-րդ րոպեին դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածը, իսկ ընդամենը մեկ րոպե անց՝ 69-րդ րոպեին, խփեց նաև իր թիմի հաղթական գոլը։
Հարկ է նշել, որ 85-րդ րոպեին VAR-ի միջամտությունից հետո Գուիրասին ևս մեկ 11 մետրանոցի հնարավորություն ստացավ, սակայն չկարողացավ այն իրացնել։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































