Մադրիդի «Ռեալը» մտադիր է լուրջ փոփոխություններ կատարել տրանսֆերային քաղաքականության մեջ՝ կազմի թարմացման նպատակով։ Այս մասին հայտնում է իսպանական հեղինակավոր AS պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ «Արքայական ակումբը» կարող է հրաժարվել իր երկարամյա սկզբունքից, այն է՝ մեծ գումարներ չվճարել 20 տարեկանից բարձր ֆուտբոլիստների համար, եթե նրանք ազատ գործակալի կարգավիճակ չունեն։ Մադրիդցիներն այս բացառությունը պատրաստ են անել ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյայի համար։ Նշվում է, սակայն, որ փարիզյան ակումբի հետ բանակցությունները կարող են բարդ ընթանալ։
Բացի Վիտինյայից, «սերուցքայինների» տեսադաշտում է հայտնվել ևս մեկ տաղանդավոր խաղացող։ Խոսքը «ԱԶ Ալկմարի» 20-ամյա կենտրոնական կիսապաշտպան Քես Սմիթի մասին է, ում առաջընթացին Մադրիդում ուշադիր հետևում են։
«Ռեալի» ղեկավարությունը հասկանում է, որ թիմի ներկայիս կազմը համալրման կարիք ունի՝ ժամանակակից ֆուտբոլի պահանջներին համապատասխանելու համար։


























































