Այսօր` հունվարի 30-ին Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։
Լիգայի փուլում առաջին 8 տեղերը զբաղեցրած թիմերը միանգամից դուրս են եկել մրցաշարի 1/8-րդ եզրափակիչ։ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը լրացուցիչ փլեյ-օֆֆում կպայքարեն մյուս 8 ուղեգրերի համար։
Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը.
- «Բորուսիա Դորտմունդ» — «Ատալանտա»
- «Օլիմպիակոս» — «Բայեր Լևերկուզեն»
- «Գալաթասարայ» — «Յուվենտուս»
- «Բրյուգե» — «Ատլետիկո Մադրիդ»
- «Մոնակո» — ՊՍԺ
- «Քարաբաղ» — «Նյուքասլ»
- «Բենֆիկա» — «Ռեալ Մադրիդ»
- «Բուդյո-Գլիմտ» — «Ինտեր»

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 17-ին և 18-ին, իսկ պատասխան խաղերը՝ փետրվարի 24-ին և 25-ին։



























































