Opta-ի մասնագետները գործարկել են սուպերհամակարգիչը և կրկին հաշվարկել թիմերի՝ 2025/26 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հաղթելու թարմացված հնարավորությունները։
Ըստ հաշվարկների՝ լիգայի փուլի վերջին տուրից հետո «Արսենալը» շարունակում է պահպանել մրցաշարում հաղթելու ամենամեծ շանսերը։ «Զինագործների» հաղթանակի հավանականությունը կազմում է 29.8 տոկոս։ Հատկանշական է, որ «Արսենալը» նախկինում երբեք չի հաղթել Չեմպիոնների լիգայում։
Երկրորդ տեղում է Մյունխենի «Բավարիան»՝ հաղթանակի 14.9 տոկոս հավանականությամբ։ Լավագույն եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթին»՝ 10.5 տոկոս հավանականությամբ։
Տասնյակում են նաև «Լիվերպուլը» (8.9 տոկոս), «Չելսին» (7.5 տոկոս), «Բարսելոնան» (7 տոկոս), ՊՍԺ-ն (5.1 տոկոս), «Նյուքասլը» (3.2 տոկոս), «Ինտերը» (2.7 տոկոս) և «Սպորտինգը» (2.3 տոկոս)։ Մադրիդի «Ռեալը» զբաղեցրել է 12-րդ տեղը՝ 1.9 տոկոս հավանականությամբ։

























































