Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Կոմոն» արտագնա խաղում մրցեց «Ֆիորենտինայի» հետ։ Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմը տպավորիչ «քամբեք» կատարեց՝ առավելության հասնելով 3։1 հաշվով։
Հանդիպման մեկնարկը հաջող էր տանտերերի համար․ արդեն 7-րդ րոպեին Ռոբերտո Պիկոլին առաջ մղեց «մանուշակներին»։ Բաց թողած գոլից հետո հյուրերն ակտիվացան և 20-րդ րոպեին կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը․ գոլի հեղինակ դարձավ Սերխի Ռոբերտոն։
Երկրորդ խաղակեսում Ֆաբրեգասի սաները զարգացրին հաջողությունը։ 60-րդ րոպեին Նիկոլաս Պասը խփեց «Կոմոյի» երկրորդ գնդակը, իսկ հանդիպման վերջակետը դրվեց մրցավարի կողմից ավելացված ժամանակում։ 90+1-րդ րոպեին աչքի ընկավ Ալվարո Մորատան՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։
Այս հաղթանակի շնորհիվ «Կոմոն» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի «Նապոլիի» հետ։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Այսպիսով, փետրվարի առաջին կեսին կայանալիք 1/4 եզրափակիչում կմրցեն հետևյալ զույգերը.
- «Ինտեր» — «Տորինո»
- «Ատալանտա» — «Յուվենտուս»
- «Բոլոնիա» — «Լացիո»
- «Նապոլի» — «Կոմո»




























































