«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը սուր քննադատության է ենթարկել մերսիսայդյան ակումբին՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Բորնմութից» կրած պարտությունից (2-3) հետո։
Sky Sports-ի փոխանցմամբ՝ Կարագերը մտահոգություն է հայտնել թիմի հեռանկարների վերաբերյալ․
«Սա մի թիմ է, որը չի համապատասխանում ԱՊԼ-ի մակարդակին։ Եթե համեմատենք «Մանչեսթեր Յունայթեդի» և «Լիվերպուլի» արդյունքները, ապա ակնհայտ է, որ «Լիվերպուլը» կարող է դուրս մնալ Չեմպիոնների լիգայի ուղեգիր ապահովող գոտուց։ Ես անհանգստացած եմ դրանով։ Կարող են լուրջ հարցեր առաջանալ թիմի գլխավոր մարզչի նկատմամբ»,– ասել է Կարագերը։
Հարկ է նշել, որ Անգլիայի առաջնության 23 տուրից հետո Առնե Սլոթի գլխավորած թիմը վաստակել է 36 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ «Լիվերպուլն» այս պահին ընդամենը մեկ միավորով է զիջում 5-րդ տեղում ընթացող Լոնդոնի «Չելսիին»։




























































