ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի հերթական տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչման չորս հավակնորդների անունները։
Ցուցակում ընդգրկվել են հետևյալ խաղացողները, ովքեր աչքի են ընկել արդյունավետ խաղով․
- Լուիս Սուարես Չարիս («Սպորտինգ») – ՊՍԺ-ի դեմ հաղթական խաղում (2:1) դարձել է դուբլի հեղինակ։
- Ռոբերտ Նավարո («Ատլետիկ Բիլբաո») – «Ատալանտայի» դեմ խաղում (3:2) խփել է մեկ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։
- Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ») – «Մոնակոյի» դեմ ջախջախիչ հաղթանակի ժամանակ (6:1) դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
- Ֆերմին Լոպես («Բարսելոնա») – «Սլավիայի» դեմ խաղում (4:2) դուբլ է ձևակերպել։
Կարող եք քվեարկել ԱՅՍՏԵՂ



























































