Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի 7-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս գոլառատ խաղում առավելության հասավ Պրահայի «Սլավիայի» նկատմամբ (4–2)։
Հանդիպման հաշիվը բացեցին տանտերերը․ 10-րդ րոպեին Վասիլ Կուսեյը առաջ մղեց «Սլավիային»։ Սակայն «Բարսելոնան» արագորեն տիրեց նախաձեռնությանը։ Ֆերմին Լոպեսը դարձավ առաջին խաղակեսի գլխավոր հերոսը՝ 34-րդ և 42-րդ րոպեներին ձևակերպելով դուբլ և առաջ մղելով իր թիմին։
Չնայած կատալոնացիների առավելությանը՝ ընդմիջման գնալուց առաջ, 44-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին պատահմամբ գնդակն ուղարկեց սեփական դարպասը՝ հաշիվը դարձնելով 2–2։
Երկրորդ խաղակեսում որոշիչ դեր խաղացին Հանսի Ֆլիկի կատարած փոփոխությունները։ 61-րդ րոպեին վնասվածք ստացած Պեդրիի փոխարեն խաղադաշտ դուրս եկած Դանի Օլմոն ընդամենը երկու րոպե անց հեռահար հարվածով կրկին առաջ մղեց հյուրերին։
Քիչ անց իր խոսքն ասաց նաև Լևանդովսկին։ 71-րդ րոպեին լեհ հարձակվողը, ստանալով քիչ առաջ խաղադաշտ մտած Մարկուս Ռեշֆորդի փոխանցումը, ուղղեց առաջին խաղակեսում թույլ տված սխալը և հաշիվը դարձրեց 4–2՝ ամրապնդելով «կապտանռնագույնների» առավելությունը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
- «Ատալանտա» — «Ատլետիկ Բիլբաո»՝ 2-3, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
- «Բավարիա» — «Յունիոն»՝ 2-0, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
- «Չելսի» — «Պաֆոս»՝ 1-0, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
- «Յուվենտուս» — «Բենֆիկա»՝ 2-0, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
- «Նյուքասլ» — ՊՍՎ՝ 3-0, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․


























































