Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի լիգայի փուլի 7-րդ տուրում անակնկալ զարգացումներ են տեղի ունենում։ Նորվեգիայի Բուդյո քաղաքի «Ասպմյուրա» մարզադաշտում ընթացող հանդիպումը մեկնարկել է սենսացիոն սցենարով։
Ընդամենը երկու րոպեի ընթացքում տանտերերը շոկի են ենթարկել անգլիական գրանդին։ 22-րդ րոպեին հարձակվող Կասպեր Հյոգը բացել է հաշիվը, իսկ 24-րդ րոպեին կրկնապատկել այն՝ ձևակերպելով դուբլ։
Մինչ այս տուրը «Մանչեսթեր Սիթին» վաստակած 13 միավորով զբաղեցնում էր մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, մինչդեռ նորվեգական ակումբը 3 միավորով գտնվում էր 32-րդ տեղում։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ



























































