«Մոնպելյեի» կիսապաշտպան Ժունիոր Սամբիան, ով գտնվում էր արհեստական կոմայի մեջ, սկսել է ինքնուրույն շնչել:
Սամբիան, որն ավելի վաղ հոսպիտալացվել էր կորոնավիրուսի ախտանշաններով, գտնվում էր արհեստային կոմային մեջ: Այս մասին հայտնել էր France Info-ն: Աղբյուրի փոխանցմամբ, 23-ամյա ֆուտբոլիստի մոտ հաստատվել է կորոնավիրուսը:
Երկու օր առաջ Սամբիան տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով։
Ըստ Lequipe-ի, Սամբիան դուրս է եկել կոմայից և արդեն ինքնուրույն է շնչում: Բայց նրա առողջական վիճակը մնում է շատ թույլ, և նա շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ: