Երկուշաբթի՝ հունվարի 19-ին, կայացել է Իսպանիայի գավաթի (Copa del Rey) խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանությունը։ Մրցաշարի գործող գավաթակիր «Բարսելոնան» այս փուլում ուժերը կչափի Սեգունդան ներկայացնող «Ալբասետեի» հետ։
Վերջինս դարձել է ընթացիկ խաղարկության գլխավոր սենսացիայի հեղինակը․ նախորդ փուլում պայքարից դուրս թողնելով Մադրիդի «Ռեալին»՝ հաղթելով 3-2 հաշվով։
Քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը.
- «Ալբասետե» — «Բարսելոնա»
- «Ալավես» — «Ռեալ Սոսյեդադ»
- «Վալենսիա» — «Ատլետիկ Բիլբաո»
- «Բետիս» — «Ատլետիկո Մադրիդ»
Այս փուլի հանդիպումները կայանալու են փետրվարի 3-ից 5-ը։ Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչի դիմակայությունները բաղկացած են մեկ խաղից։
























































