Ֆրանսիական Լիգա 1-ի 19-րդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն ՊՍԺ-ն սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Լիլի» դարպասը (3-0)։
Փարիզյան գրանդի կազմում հաղթական դուբլի հեղինակ դարձավ «Ոսկե գնդակի» գործող դափնեկիր Ուսման Դեմբելեն՝ աչքի ընկնելով 13-րդ և 64-րդ րոպեներին։ Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին մեկ գոլ էլ խփեց Բրեդլի Բարկոլան՝ հաշիվը դարձնելով խոշոր։
Այսպիսով, Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը այս հաղթանակից հետո միավորների քանակը հասցրեց 42-ի՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ «Լիլը» 32 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































