Իտալիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունեց «Տորինոյին» և զիջեց 2-3 հաշվով:
Հանդիպումն անցավ չափազանց լարված պայքարում: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Չե Ադամսը (35′, 52′), իսկ հաղթական գոլը 90-րդ րոպեին խփեց Էմիրխան Իլխանը: «Ռոմայի» կազմում գոլերով աչքի ընկան Մարիո Էրմոսոն (46′) և Անտոնիո Արենան (81′):
Չնայած հռոմեացիների գործադրած ջանքերին և վերջնամասում հաշիվը հավասարեցնելուն, «Տորինոն» կարողացավ խաղավերջում կորզել հաղթանակը: Այսպիսով, «Ռոման» դուրս մնաց հետագա պայքարից, իսկ «Տորինոն» նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր:
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ




























































