Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ Սեգունդան ներկայացնող «Դեպորտիվոյի» նկատմամբ (1-0):
Խաղի միակ և հաղթական գոլը 61-րդ րոպեին խփեց մադրիդցիների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Անտոան Գրիզմանը՝ տուգանայինից կատարած ուղիղ հարվածով գրավելով Խերման Պարենոյի պաշտպանած դարպասը։
Այսպիսով, Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն առաջինը դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։




























































