Իտալական Ա Սերիայի 2025/26 մրցաշրջանի 20-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Կրեմոնեզեի» հետ և հաղթեց մրցակցին 5:0 հաշվով։
Թուրինցիները հանդիպման հաշիվը բացեցին մեկնարկից 12 րոպե անց․ աչքի ընկավ պաշտպան Բրեմերը։ Ընդամենը երեք րոպե անց Ջոնաթան Դևիդը կրկնապատկեց առավելությունը, իսկ 35-րդ րոպեին Կենան Յիլդիզը հաշիվը դարձրեց խոշոր՝ վճռելով հանդիպման ելքը դեռ առաջին խաղակեսում։
Երկրորդ կեսում «Ծեր սինյորան» ևս երկու գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։ 48-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ հյուրերի պաշտպան Ֆիլիպո Տերաչիանոն, իսկ 64-րդ րոպեին Ուեսթոն Մաքքենին ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը։
Մրցաշարային աղյուսակում «Յուվենտուսն» այժմ 39 միավորով 4-րդն է (առաջատարը 43 միավորով «Ինտերն» է), իսկ «Կրեմոնեզեն» 22 միավորով զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։
Հաջորդ տուրում՝ հունվարի 17-ին, «Յուվենտուսը» կմրցի «Կալյարիի», իսկ «Կրեմոնեզեն» հունվարի 19-ին՝ «Վերոնայի» հետ։
Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակն այս պահին




























































