Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 16-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» «Ալիանս Արենայում» ջախջախեց «Վոլֆսբուրգին» (8-1)։
Մյունխենյան գրանդի կազմում դուբլ գրանցեց Մայքլ Օլիսեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Լուիս Դիասը, Ռաֆայել Գերեյրոն, Հարի Քեյնը և Լեոն Գորեցկան։ Եվս երկու գոլ գրանցվեցին «գայլերի» պաշտպաններ Կիլյան Ֆիշերի և Մորից Յենցի անվան դիմաց։ Հյուրերի միակ գոլի հեղինակը Ջենան Պեյչինովիչն էր։
Այսպիսով, «Բավարիան» վաստակած միավորների քանակը հասցրեց 44-ի՝ շարունակելով վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Վոլֆսբուրգը» 15 միավորով զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































