«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգը պատմել է, թե ում հետ կցանկանար փոխանակվել մարզաշապիկներով.
«Ես խաղաշապիկների հավաքածու ունեմ, բայց դեռ պատից չեմ կախում: Չեմ սիրում, երբ մարդիկ գալիս են ինձ հյուր ու տեսնում են, որ ես ֆուտբոլիստ եմ: Ցանկանում եմ, որ տունս ընտանեկան ջերմ տպավորություն թողնի:
Երբ ավարտեմ կարիերաս, միանշանակ, կընտրեմ լավագույն շապիկները, ում դեմ խաղացել եմ, սենյակս էլ կզարդարեմ մրցանակներով ու մարզաշապիկներով:
Անկեղծ, ցանկանում եմ ունենալ Մեսսիի մարզաշապիկը: Երբ մենք խաղացինք «Բարսելոնայի» հետ, ես մարզաշապիկներով փոխանակվեցի Նեյմարի հետ: Եթե չեմ սխալվում, դա առաջին դեպքն էր, որ ես ինչ-որ մեկից մարզաշապիկ խնդրեցի»,-ասել է Սթերլինգը: